00:01  ,  24 մայիսի, 2015

Դավիդ Յուրչենկո. Հաճելի է հաղթել «Սպարտակին»

Բաշկիրիայի «Ուֆայի» 29-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոն Ռուսաստանի առաջնության նախավերջին տուրում Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ արտագնա հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:

«Պետք է պայքարի մեջ մտնեինք եւ հնարավորություն ունենալու դեպքում օգտագործեինք այն: Այստեղ կարեւոր չէր, թե ում դեմ էինք խաղում: Հաճելի է հաղթել այսպիսի թիմի, սակայն այստեղ գլխավորը հաղթանակն է: Այնքան էլ կարեւոր չէ, թե ով է հայտնվել մեր ճանապարհին: Չեմ նկատել, որ «Սպարտակի» ֆանատները երկրպագեին իրենց թիմի դեմ: Չգիտեմ՝ ինչ է տեղի ունենում այնտեղ եւ չեմ կարող մեկնաբանել դա, քանի որ ծանոթ չեմ իրավիճակին»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին «Սպարտակը» պարտվեց առանց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսի եւ Յուրա Մովսիսյանի ու վերջին տուրից առաջ զրկվեց Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս