23:45  ,  23 մայիսի, 2015

Յուրգեն Կլոպ. Հեշտ չէ հրաժեշտ տալ «Բորուսիային»

Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Բունդեսլիգայում վերջին խաղն անցկացնելուց հետո շնորհակալություն է հայտնել գերմանական ակումբի երկրպագուներին:

«Ձեր հետ աներեւակայելի լավ էր: Հսկայական շնորհակալություն ամեն ինչի համար: Մենք դեռ կտեսնվենք. դա հաստատ է: Հրաժեշտ տալը հեշտ չէ: Ես նույնիսկ հուզվել էի: «Բորուսիայում» անկացրած տարիները պարզապես անկրկնելի էին: Փորձում էի աչքով անել բոլոր երկրպագուներին»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Բրեմենի «Վերդերի» դեմ մայիսի 23-ին կայացած խաղում «Բորուսիայի» ֆանատներից շատերը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոն էին տարել գերմանացի մասնագետին նվիրված շարֆեր ու պաստառներ: «Բորուսիայի» ֆանատների գլխավոր տրիբունայում խաղից առաջ հայտնել էր Կլոպին շնորհակալություն հայտնող մեծ պաստառ:

Այս մրցաշրջանից հետո Յուրգեն Կլոպին կփոխարինի «Մայնցի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: «Բորուսիայում» նա վերջին խաղը կանցկացնի մայիսի 30-ին Բեռլինում, որտեղ Գերմանիայի Գավաթի եզրափակիչում մրցակիցը կլինի «Վոլֆսբուրգը»:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում