22:43  ,  23 մայիսի, 2015

Հենրիխ Մխիթարյան. Մենք գալիս ենք, Եվրոպայի լիգա

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի վերջին տուրում Բրեմենի «Վերդերի» նկատմամբ հաղթանակից ու Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ավարտում ենք բարձր նոտայով: Մենք գալիս ենք, Եվրոպայի լիգա»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը, ով եւս գրավել էր «Վերդերի» դարպասը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի 52-րդ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց 28 խաղի եւ դարձավ 3 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով