22:21  ,  23 մայիսի, 2015

Մեսիի դուբլը բավական չէր հաղթանակի համար, «Վալենսիան» նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության վերջին տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված կատալոնական «Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Դեպորտիվոյին», որը վաստակած մեկ միավորի շնորհիվ պահպանեց տեղը Պրիմերայում:

Բարսելոնայում կայացած խաղում տանտերերը Լիոնել Մեսիի դուբլի շնորհիվ 60-րդ րոպեին ստացել էին 2 գոլի առավելություն, սակայն գրանցվեց 2:2 հաշիվը:

«Բարսելոնայի» մեկնարկային կազմում խաղին մասնակցեցին նաեւ Չավին ու Թոմաս Վերմալենը: Ծանր վնասվածքից ապաքինված բելգիացի պաշտպանը նորամուտը նշեց կատալոնական ակումբում, իսկ 35-ամյա Չավին վերջին տնային խաղն անցկացրեց «Նոու Կամպ» ստադիոնում, եւ հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու քաթարյան «Ալ Սադում»:

Մեսին Իսպանիայի առաջնությունն ավարտեց 43 գոլով եւ 2 գնդակ զիջում է Կրիշտիանու Ռոնալդուին, ով Մադրիդի «Ռեալի» կազմում դեռ կարող է մասնակցել «Խետաֆեի» դեմ վերջին տուրի եզրափակիչ խաղին:

«Բարսելոնան», «Ռեալն» ու Մադրիդի «Աթլետիկոն» նվաճել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ «Վալենսիան», 3:2 հաշվով արտագնա հաղթանակ տանելով «Ալմերիայի» նկատմամբ, գրավեց չորրորդ տեղը եւ կմասնակցի այդ մրցաշարի որակավորման փուլին:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս եկած «Սեւիլիան» ու «Վիլյառեալը» նվաճեցին Եվրոպայի լիգայի ուղեգիր, իսկ Պրիմերայից դուրս մնացին «Ալմերիան», «Էյբարը» եւ «Կորդոբան»: «Էյբարը» «Դեպորտիվոյին» ու «Գրանադային» զիջեց միայն խփած ու բաց թողած գոլերի տարբերությամբ:

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Բարսելոնա» - «Դեպորտիվո»՝ 2:2

Լիոնել Մեսի, 5, 59 – Լուկաս, 67, Դիոգո Սալամաո, 79

«Մալագա» - «Սեւիլիա»՝ 2:3

Խավի Գերա, 67, 90+2 – Անտոնիո Ռեյես, 53, Էվեր Բանեգա, 55, Ալեքս Վիդալ, 62

«Ալմերիա» - «Վալենսիա»՝ 2:3

Թոմաս Պերտեյ, 9, Ֆերնանդո Սորիանո, 37 – Նիկոլաս Օտամենդի, 28, Սոֆիան Ֆեգուլի, 45, Պակո Ալկասեր, 80

Հեռացում՝ Դանի Պարեխո, 89 («Վալենսիա»)

«Աթլետիկ» - «Վիլյառեալ»՝ 4:0

Արից Ադուրից, 25 (11մ), 60, Անդոնի Իրաոլա, 28, Բենյատ, 36

«Էյբար» - «Կորդոբա»՝ 3:0

Միկել Արուբարենա, 6, Ռաուլ Նավաս, 11, Անդեր Կապա, 34

«Սելտա» - «Էսպանյոլ»՝ 3:2

Հուգո Մալո, 38, Գուստավո Կաբրալ, 58, Նոլիտո, 77 – Սերխիո Գարսիա, 23 (11մ), Կրիստիան Ստուանի, 48

«Ռայո Վալյեկանո» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 2:4

Ալբերտո Բուենո, 42, Խորխե Մորսիլիո, 64 – Կարլոս Վելա, 19, Չորի Կաստրո, 21, Իմանոլ Ագիրեչե, 73, Գորկա Էլուստոնդո, 75

Հեռացում՝ Սերխիո Ալվարես, 21 («Սելտա»)

«Լեւանտե» - «Էլչե»՝ 0:0

«Գրանադա» - «Աթլետիկո»՝ 0:0



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով