Իտալական A Սերիայի նախավերջին տուրում չեմպիոնի տիտղոսը պաշտպանած «Յուվենտուսը» Թուրինում 3:1 հաշվով հաղթեց «Նապոլիին»:
Թուրինցնիներն իրենց միավորների քանակը հասցրին 86-ի, իսկ «Նապոլին» 63 միավորով մնաց չորրորդ տողում:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Յուվենտուսն» Իտալիայի չեմպիոն դառնալուց բացի նվաճել է նաեւ երկրի գավաթը, ինչպես նաեւ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Բարսելոնային»:
Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր
«Յուվենտուս» - «Նապոլի»՝ 3:1
Ռոբերտո Պերեյրա, 13, Ստեֆանո Ստուրարո, 77, Սիմոնե Պեպե, 90+2– Դավիդ Լոպես, 50
Հեռացում՝ Միգել Բրիտոս, 90+2 («Նապոլի»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում