Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի վերջին տուրում Բրեմենի «Վերդերի» նկատմամբ հաղթանակից ու Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելուց հետո չի կարողացել զսպել արցունքները, գրում է Bild-ը:
Դորտմունդում կայացած խաղում «Բորուսիայի» ֆանատներից շատերը ստադիոն էին տարել գերմանացի մասնագետին նվիրված շարֆեր ու պաստառներ: «Բորուսիայի» ֆանատների գլխավոր տրիբունայում խաղից առաջ հայտնել էր Կլոպին շնորհակալություն հայտնող մեծ պաստառ: Հանդիպումից հետո մարզիչը մոտեցել է տրիբունաներին եւ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից հետո Յուրգեն Կլոպը հեռանալու է Դորտմունդից, իսկ նրան փոխարինելու է «Մայնցի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Կլոպը վերջին խաղը կանցկացնի մայիսի 30-ին Բեռլինում, որտեղ Գերմանիայի Գավաթի եզրափակիչում մրցակիցը կլինի «Վոլֆսբուրգը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում