21:14  ,  23 մայիսի, 2015

«Բորուսիայի» ֆանատների շքեղ պաստառն ու Յուրգեն Կլոպի արցունքները (ֆոտոշարք)

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի վերջին տուրում Բրեմենի «Վերդերի» նկատմամբ հաղթանակից ու Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելուց հետո չի կարողացել զսպել արցունքները, գրում է Bild-ը:

Դորտմունդում կայացած խաղում «Բորուսիայի» ֆանատներից շատերը ստադիոն էին տարել գերմանացի մասնագետին նվիրված շարֆեր ու պաստառներ: «Բորուսիայի» ֆանատների գլխավոր տրիբունայում խաղից առաջ հայտնել էր Կլոպին շնորհակալություն հայտնող մեծ պաստառ: Հանդիպումից հետո մարզիչը մոտեցել է տրիբունաներին եւ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից հետո Յուրգեն Կլոպը հեռանալու է Դորտմունդից, իսկ նրան փոխարինելու է «Մայնցի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Կլոպը վերջին խաղը կանցկացնի մայիսի 30-ին Բեռլինում, որտեղ Գերմանիայի Գավաթի եզրափակիչում մրցակիցը կլինի «Վոլֆսբուրգը»:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում