20:51  ,  23 մայիսի, 2015

«Սպարտակը» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը եւ մնաց առանց եվրագավաթների

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության նախավերջին՝ 29-րդ տուրում «Սպարտակը» Մոսկվայում 1:2 հաշվով պարտվեց Բաշկիրիայի «Ուֆային»: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այս մրցաշրջանում առաջին անգամ հայտավորվել էր «Սպարտակի» կազմում, սակայն մնաց փոխարինողների թվում: Վնասվածքից ապաքինվող Յուրա Մովսիսյանը եւս չխաղաց:

Բաշկիրիայի թիմի դարպասը պաշտպանում էր հայկական արմատներ ունեցող 29-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, ում թիմակից Դենիս Թումասյանը չէր հայտավորվել խաղին:

6-րդ տեղում գտնվող «Սպարտակը» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը եւ զրկվեց Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: «Ուֆան» 30 միավորով բարձրացավ 12-րդ տեղը եւ դուրս չի մնա Պրեմյեր լիգայից, սակայն դեռ կարող է մասնակցել անցումային խաղի:

Ռուսաստանի առաջնություն, 29-րդ տուր

«Սպարտակ» - «Ուֆա»՝ 1:2

Վյաչեսլավ Կրոտով, 27 – Իվան Պարեւեւիչ, 22, Դմիտրի Ստոիցկի, 40

«Տորպեդո» - «Ուրալ»՝ 3:1

Հուգո Վիեյրա, 29, 63, Դալիբոր Ստեւանովիչ, 57 Պաբլո Ֆոնտանելո, 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում