20:02  ,  23 մայիսի, 2015

Ռումյան Հովսեփյանը խաղաց «Մետալուրգի» մեկնարկային կազմում

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության նախավերջին տուրում Դոնեցկի «Մետալուրգը» 0:0 հաշվով ավարտեց Ուժգորոդի «Գովերլայի» դեմ տնային խաղը:

Հայաստանի հավաքականի թեկնածու Ռումյան Հովսեփյանը երկրորդ խաղում անընդմեջ «Մետալուրգի» մեկնարկային կազմում էր: 23-ամյա կիսապաշտպանը փոխարինվել է 73-րդ րոպեին:

«Մետալուրգը» 27 միավորով 8-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում