18:14  ,  23 մայիսի, 2015

Հենրիխ Մխիթարյանը գոլ խփեց Բունդեսլիգայի վերջին տուրում

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Բրեմենի «Վերդերի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրի խաղում:

Դորտմունդում ընթացող խաղի 42-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մեն-մենակ դուրս եկավ հյուրերի դարպասապահի դեմ եւ խփեց «Բորուսիայի» երրորդ գոլը: Առաջին խաղակեսից հետո Յուրգեն Կլոպի թիմը հաղթում է 3:1 հաշվով:

Դա Հենրիխ Մխիթարյանի երրորդ գոլն էր Գերմանիայի ավարտվող առաջնությունում, որում անցկացնում է 28-րդ խաղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով