18:08  ,  23 մայիսի, 2015

Արաս Օզբիլիսը` «Սպարտակի» հայտացուցակում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածքից հետո առաջին անգամ հայտավորվել է Մոսկվայի «Սպարտակի» կազմում եւ կարող է մասնակցել Բաշկիրիայի «Ուֆայի» դեմ խաղին: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով չի մասնացելու Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրի խաղին:

«Սպարտակ». Միտրյուշկին, Պարշավլյուկ, Ինսուրալդե, Տասկի, Դ. Կոմբարով, Գլուշակով, Ռոմուլո, Էբերտ, Պրոմես, Դավիդով, Կրոտով։

Պահեստայիններ. Ռեբրով, Մակեեւ, Ժոաո Կարլոս, Չելստյոմ, Խուարդո, Անանիձե, Օզբիլիս:

Մոսկվայում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում