15:56  ,  23 մայիսի, 2015

«Ամկարը» հաղթեց չեմպիոն «Զենիթին» եւ ապահովեց տեղը Պրեմյեր լիգայում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության նախավերջին տուրում Պերմիր «Ամկարն» ընդունեց չեմպիոնի տիտղոսն ապահոված Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով:

Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանն «Ամկարի» պահեստայինների թվում էր:

«Ամկարը» 31 միավորով 11-րդ տեղում է եւ ապահովեց տեղը Պրեմյեր լիգայում: «Զենիթն» ունի 64 միավոր:

Ռուսաստանի առաջնություն, 29-րդ տուր

«Ամկար» - «Զենիթ»՝ 1:0

Ալեքսանդր Կոլոմեյցեւ, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում