15:44  ,  23 մայիսի, 2015

Եվրոպայի առաջնություն. Հայ պատանի բռնցքամարտիները նվաճել են երկու մեդալ

Լվովում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմը մարզիչներ Արման Հարությունյանի եւ Արտյոմ Սիմոնյանի գլխավորությամբ նվաճել է երկու բրոնզե մեդալ: Հաջողության են հասել 57 կգ քաշային Արման Անտոնյանը եւ 60 կգ քաշային Կորյուն Ասթոյանը, հաղորդում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայությունից:

Լիտվայում կայացած միջազգային մրցաշարում Հայաստանի մեծահասակների հավաքականը Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ նվաճել է չորս մեդալ: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանն ու 56 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը պարտություն են կրել եզրափակիչում՝ նվաճելով արծաթե մեդալ: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը գրավել են երրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English