13:53  ,  23 մայիսի, 2015

Սուարեսը վնասվածքի պատճառով չի խաղա

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի «Դեպորտիվոյի» դեմ Իսպանիայի առաջնության վերջին տուրի հանդիպումը: Նրա փոխարեն կատալոնական թիմի հայտացուցակում ընդգրկվել է Մունիր Էլ Հադադին:

Մայիսի 23-ին կայանալիք «Բարսելոնա» - «Դեպորտիվո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

«Բարսելոնայի» հայտացուցակը

Դարպասապահներ. Բրավո, Մասիպ:

Պաշտպաններ. Մոնտոյա, Դուգլաս, Բարտրա, Մասկերանո, Վերմալեն, Մաթյո, Ադրիանո, Ալբա:

Կիսապաշտպաններ. Չավի, Ս. Ռոբերտո, Ինյեստա, Ռաֆինյա:

Հարձակվողներ. Պեդրո, Մունիր, Մեսի, Նեյմար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով