12:29  ,  23 մայիսի, 2015

«Միլանը» 5 տարվա պայմանագիր եւ տրանսֆերների 150 միլիոն եվրո է առաջարկել Անչելոտիին

Իտալական «Միլանը» կփորձի գլխավոր մարզիչի պաշտոնում հրավիրել Կարլո Անչելոտիին, որի արդյունքներից Մադրիդի «Ռեալում» դժգոհ են: Marca-ի տվյալներով, «Միլանը» հինգ տարվա պայմանագիր է առաջարկել իտալացի մասնագետին: Նոր հովանավորներ ձեռք բերած «Միլանը» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել 150 միլիոն եվրո:

Իտալական մամուլը հաղորդել էր, որ «Միլանի» տրանսֆերային հարցերով խորհրդատու Էռնեստո Բրոնցետին հանդիպել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ եւ քննարկել է Անչելոտիի պայմանագրի խզման տարբերակները:

55-ամյա Անչելոտին «Միլանը» գլխավորել է 2001-2009 թվականներին՝ դառնալով Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն: «Միլանից» հետո Անչելոտին գլխավորել է նաեւ «Չելսին» ու ՊՍԺ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում