11:52  ,  23 մայիսի, 2015

Ալեգրի. Հույս ունենք փչացնել Չավիի հրաժեշտը «Բարսելոնային»

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Չավիի համար կլինի վերջին հանդիպումը «Բարսելոնայում», բայց մենք հույս ունենք փչացնել նրա հրաժեշտը, ասել է Թուրինի «Յուվենտուսի» գլխավո մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին՝ խոսելով առաջիկա մրցակցի մասին: 35-ամյա Չավին կարիերան կշարունակի Քաթարի «Ալ Սադ» ակումբում:

«Մենք այսպիսի հանդիպումներում խաղալու փորձի պակասից խնդիրներ չենք ունենա: Տրամադրված ենք շատ դրական: «Բարսելոնան» ունի երեք հրաշալի խաղացողներ հարձակման գծում՝ Մեսի, Սուարես, Նեյմար: Անդրես Ինյեստան էլ թելադրում է խաղի տեմպը դաշտի կենտրոնում: «Բարսելոնայի» համար սովորական բան է եզրափակիչներում խաղալը»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է gazzetta.it-ը:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 6-ին Բեռլինում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում