10:28  ,  23 մայիսի, 2015

«Բորուսիա» - «Վերդեր», «Յուվենտուս» - «Նապոլի». Բուքմեյքերների կարծիքը

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» կընդունի «Նապոլիին»: «Վիվառոյի» մասնագետները չնչին առավելություն են տալիս «Նապոլիին»: Դաշտի տերերի հաղթանակի գործակիցը 2.94 է, ոչ ոքին՝ 3.30, հյուրերի հաղթանակինը՝ 2.38:

«Յուվենտուսն» ապահովել է չեմպիոնի տիտղոսը, իսկ չորրորդ տեղում ընթացող «Նապոլին» դեռ տեսական շանս ունի շրջանցել «Ռոմային» եւ «Լացիոյին»: «Յուվենտուս» - «Նապոլի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Գերմանիայի առաջնության 34-րդ տուրում 7-րդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիան» կընդունի Բրեմենի «Վերդերին», որը հավասար միավորով 8-րդն է: Դորտմունդցիների հաղթանակի գործակիցը 1.28 է, ոչ ոքին՝ 5.90, «Վերդերի» հաղթանակինը՝ 8.80:

«Բորուսիա Դ.» - «Վերդեր» հանդիպման սկիզբը Երեւանի ժամանակով 17:30-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում