00:56  ,  23 մայիսի, 2015

Ալեգրի. «Բարսելոնան» աշխարհի ուժեղագույն ակումբն է

«Բարսելոնան» աշխարհի ուժեղագույն ակումբն է, բայց մենք մեզ լավ ենք զգում եզրափակիչից առաջ ասել է Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: Իսպանիայի եւ Իտալիայի չեմպիոնները կվիճարկեն Չեմպիոնների լիգայի գավաթը:

«Իմ թիմը տալիս է ինձ ֆիզիկական ու հոգեբանական երաշխիքներ, որ եզրափակիչում լավ ենք խաղալու: Մրցակիցն աշխարհի ուժեղագույն թիմն է, բայց մենք ունենք հրաշալի կազմ:

Կյելինիի եւ Սուարեսի դիմակայությունը կլինի երկու չեմպիոնների հետաքրքիր ճակատամարտ»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է corrieredellosport-ը:

Հիշեցնենք, որ 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի խաղում Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կծել էր Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը եւ որակազրկվել չորս ամսով:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 6-ին Բեռլինում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում