00:20  ,  23 մայիսի, 2015

Անչելոտի. Ռոնալդուից ավելին պահանջել չի կարելի

Ռոնալդուն արել է հնարավոր ամեն ինչ, գործադրել է առավելագույն ջանք, որպեսզի թիմը նվաճի տիտղոսներ, ասել է Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության վերջին տուրի հանդիպումից առաջ:

«Ռոնալդուն հասել է մի կետի, երբ մարդիկ արդեն հստակ նույնիսկ չգիտեն, թե քանի գոլ է նա խփել: Անձամբ ես, կորցրել եմ նրա գոլերի հաշիվը: Չի կարելի նրանից ավելին պահանջել»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը:

Ռոնալդուն չորրորդ մրցաշրջանն անընդմեջ գերազանցում է 50 գոլի սահմանը: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում պորտուգալացին խփել է 45 գոլ եւ 4 գնդակով գերազանցում է ռմբարկուական մրցավազքում երկրորդ տեղում ընթացող Լիոնել Մեսիին:

«Ռեալն» Իսպանիայի առաջնությունը կավարտի երկրորդ տեղում: Թիմը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից եւ Իսպանիայի գավաթի խաղարկությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով