23:28  ,  22 մայիսի, 2015

Ֆրանսիան՝ Եվրոպայի չեմպիոն

Ֆուտբոլի Ֆրանսիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Բուլղարիայում կայացած եզրափակիչ մրցաշարի վճռական խաղում ֆրանսիացիները մրցեցին Գերմանիայի հավաքականի հետ եւ առավելության հասան 4:1 հաշվով:

Ֆրանսիայի թիմի կազմում երեք գնդակի հեղինակ դարձավ Օդսոն Էդուարը: Չորրորդ գնդակը սեփական դարպասն է ուղարկել Գերմանիայի հավաքականի դարպասապահ Գեկհան Գյուլը:

Եվրոպայի Մ-17 առաջնություն, եզրափակիչ

Ֆրանսիա - Գերմանիա՝ 4:1

Էդուար, 40, 47, 70, Գյուլ, 80+3, ինքնագոլ – Կարակաշ, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում