22:20  ,  22 մայիսի, 2015

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Գվարդիոլան չի ընդունել «Բարսելոնայի» հրավերը

Մյունխենի «Բավարիայի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ներկա չի լինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 6-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում»: Նա այդ օրը կլինի Մյունխենում, հաղորդում է Goal.com-ը:

Մրցաշրջանի գլխավոր եզրափակիչին «Բարսելոնան» հրավիրել էր թիմի նախկին գլխավոր մարզիչներ Թերի Վենեյբլսին, Ֆրանկ Ռայկարդին, Յոհան Կրոյֆին եւ Գվարդիոլային:

Կիսաեզրափակիչում «Բավարիան» երկու հանդիպումների արդյունքում պարտվեց հենց «Բարսելոնային»:

Եզրափակիչում կատալոնական թիմի մրցակիցը Թուրինի «Յուվենտուսն» է, որը դուրս թողեց Մադրիդի «Ռեալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում