21:51  ,  22 մայիսի, 2015

Արշակ Կորյանը պայմանագիր կնքեց հոլանդական «Վիտեսի» հետ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին հարձակվող, Ռուսաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արշակ Կորյանը երկարաձգել է պայմանագիրը «Վիտեսի» հետ, հաղորդում է հոլանդական ակումբի կայքը:

19-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մեկ տարով է: Ապրիլին Կորյանը «Վիտեսի» կազմում դարձել էր Հոլանդիայի երիտասարդական չեմպիոն: Ձմռանը Հոլանդիա տեղափոխված ֆուտբոլիստը երիտասարդական առաջնությունում մասնակցել է 8 հանդիպման, խփել է մեկ գնդակ, կատարել է երկու գոլային փոխանցում:

Արշակ Կորյանը հանդես է եկել Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում