20:48  ,  22 մայիսի, 2015

Ուեյն Ռունին կվերադառնա խաղադաշտ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կկարողանա մասնակցել  Անգլիայի առաջնության վերջին տուրի հանդիպմանը: Մրցակիցը «Հալ Սիթին» է: Ռունին բաց էր թողել Լոնդոնի «Արսենալի» դեմ 37-րդ տուրի հանդիպումը:

«Ռունին պատրաստ է խաղալ «Հալ Սիթիի» դեմ: Նա թիմի ավագն է եւ պետք է խաղա մրցաշրջանի եզրափակիչ խաղում:

Վնասվածք ստացած դարպասապահ Դե Խեան դեռ չի մարզվել ընդհանուր խմբում: Նա դեռ թեթեւ խնդիր ունի»,- Վան Գալի խոսքը մեջբերում է dailymail-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» «Հալ Սիթիին» կհյուրընկալվի մայիսի 24-ին: Վան Գալի թիմը դեռ պահպանում է տեսական հնարավորություն շրջանցել «Արսենալին» եւ գրավել երրորդ տեղը, որը տալիս է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում