20:16  ,  22 մայիսի, 2015

Ցորկ. Գյունդոգանին ամբողջությամբ չէինք վճարում աշխատավարձը

Կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի հեռանալը միանշանակ է, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը:

«Գյունդոգանի ցանկությունը հստակ է: Նա ամռանը կհեռանա: Մեր երկրպագուների մեղադրանքները նրա անշնորհակալության մեջ տեղին չեն: Հստակ ասեմ, որ երբ նա վնասվածքի պատճառով մեկ տարի բաց թողեց, մենք նրան ամբողջությամբ չէինք վճարում աշխատավարձը: Գյունդոգանին օգնում էին ապահովագրական ընկերությունը եւ արհմիությունը:

Նա հրաշալի ֆուտբոլիստ է եւ բանակցությունների հենց սկզբից հստակ հայտնել է իր մտադրությունների մասին»,- Ցորկի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ավելի վաղ նշվել էր, որ Գյունդոգանն արդեն բուժզննում է անցել «Բարսելոնայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում