19:41  ,  22 մայիսի, 2015

Մարտին Էդեգորը հայտավորված է «Ռեալի» կազմում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը ընդգրկվել է Արքայական թիմի հայտացուցակում մրցաշրջանի վերջին հանդիպմանը: Կարլո Անչելոտին վստահել է 16-ամյա նորվեգացի խաղացողին «Խետաֆեի» դեմ Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի խաղին, որը տեղի կունենա մայիսի 23-ին:

Ձմռանը «Ռեալ» տեղափոխված Էդեգորը երկրորդ անգամ է հայտավորվում գլխավոր թիմում: «Ալմերիայի» դեմ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում նա պահեստայինների թվում էր, սակայն փոխարինման դուրս չեկավ: «Ռեալն» այդ խաղում հաղթեց 3:0 հաշվով:

Էդեգորի պայմանագիրը մադրիդյան թիմի հետ մինչեւ 2018 թվականն է: Նա հանդես է գալիս ակումբի երկրորդ թիմում, մարզվում է գլխավոր թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում