17:50  ,  22 մայիսի, 2015

Ֆրանսիայի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի հունիսի 7-ին Բելգիայի եւ հունիսի 13-ին Ալբանիայի հավաքականների հետ հանդիպումներին: Դիդյե Դեշամի թիմը պատրաստվում է Եվրո-2016-ին: Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ռենի» 22-ամյա խաղացող Պոլ-Ժորժ Նտեպը:

Ֆրանսիայի հավաքական

Դարպասապահներ. Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Սթիվ Մանդանդա («Մարսել»), Ստեֆան Ռյուֆյե («Սենտ Էթյեն»):

Պաշտպաններ. Պատրիս Էվրա («Յուվենտուս»), Քրիստոֆ («Լիոն»), Լորան Կոսելնի («Արսենալ»), Էլյակիմ Մանգալա, Բակարի Սանյա (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Ռաֆայել Վարան («Ռեալ»), Մամադու Սակո («Լիվերպուլ»), Բենուա Տրեմուլինաս («Սեւիլիա»):

Կիսապաշտպաններ. Մաթյո Վալբուենա («Դինամո»), Յոան Կաբայ, Բլեզ Մատյուիդի (երկուսն էլ՝ ՊՍԺ), Մաքսիմ Գոնալոն («Լիոն»), Ժոֆրեյ Կոնդոգբիա («Մոնակո»), Պոլ Պոգբա («Յուվենտուս»), Դիմիտրի Պայե («Մարսել»), Մուսա Սիսոկո («Նյուքասլ»), Պոլ-Ժորժ Նտեպ («Ռեն»):

Հարձակվողներ. Օլիվյե Ժիրու («Արսենալ»), Նաբիլ Ֆեկիր, Ալեքսանդր Լակազետ  (երկուսն էլ՝ «Լիոն»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում