16:12  ,  22 մայիսի, 2015

Սարգիս Հովհաննիսյան. Ագրեսիվությունը տվեց արդյունք

Մոսկվայի «Լոկոմոտիվի» մարզիչ Սարգիս Հովհաննիսյանը մեկնաբանել է հաղթանակը ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում:

«Անհաջող առաջին խաղակեսից հետո արդյունավետ զրույց ունեցանք հանդերձարանում: Ֆուտբոլիստներին հորդորեցինք ավելի ագրեսիվ խաղալ: Հենց այդ ագրեսիվությունն էլ արդյունք տվեց»,- Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանի խոսքը մեջբերում է «Լոկոմոտիվի» կայքը:

Հիշեցնենք, որ եզրափակիչի առաջին խաղակեսից հետո «Լոկոմոտիվը» «Կուբանին» պարտվում էր նվազագույն հաշվով, սակայն կարողացավ հավասարեցնել հաշիվը եւ խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում խփեց եւս երկու գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում