15:47  ,  22 մայիսի, 2015

Անչելոտի. Իմ պաշտոնանկության մասին ինձ ոչ ոք ոչինչ չի ասել

Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել իմ պաշտոնանկության մասին եւ դեռ «Ռեալի» գլխավոր մարզիչն եմ, ասել է իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին:

«Առաջնության վերջին հանդիպումից հետո կզրուցենք: Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, վերջին ամիսներին ոչինչ չի փոխվել: Եթե հեռացվեմ, մեր հարաբերությունները չեն փոխվի: Ես կհիշեմ «Ռեալում» անցկացրած երկու հրաշալի մրցաշրջանների մասին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալն» այս մրցաշրջանում կբավարարվի Իսպանիայի փոխչեմպիոնի եւ աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումներով: Ակումբի ղեկավարությունն ու երկրպագուները մրցաշրջանը համարում են ձախողված:

Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Ռեալը» մայիսի 23-ին կընդունի «Խետաֆեին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում