15:18  ,  22 մայիսի, 2015

Պուտինը կմասնակցի Եվրոպական խաղերի բացմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը եւ ադրբեջանական աղբյուրներին: Ռուսաստանի նախագահի այցի ծրագիրը կներկայացվի ավելի ուշ:

Եվրոպական խաղերը տեղի կունենան հունիսի 12-ից 28-ը: 20 մարզաձեւերում կվիճարկվի մեդալների 253 հավաքածու: Ռուսաստանը կներկայցնի մոտ 360 մարզիկ: Հիշեցնենք, որ Հայաստանը եւս մասնակցելու է Խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում