14:18  ,  22 մայիսի, 2015

Ռիո-2016. Ըմբշամարտի օլիմպիական ընտրական համակարգը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարի մասնակիցների որակավորման համակարգը: Առաջին ընտրական մրցաշարը կլինի սեպտեմբերի 7-15-ը Լաս Վեգասում կայանալիք աշխարհի առաջնությունը՝ յուրաքանչյուր քաշային կարգում կվիճարկվի վեց ուղեգիր:

2016թ. ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում կայանալիք եվրոպական ընտրական մրցաշարում օլիմպիական ուղեգիր կստանան եզրափակիչների մասնակիցները:

Ապրիլի 22-24-ը Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում անցկացվելիք առաջին համաշխարհային ընտրական մրցաշարի յուրաքանչյուր քաշային կարգում կվիճարկվի երեք օլիմպիական ուղեգիր: Եվս երկուական ուղեգիր կվիճարկվի 2016թ. մայիսի 6-8-ը Ստամբուլում կայանալիք վերջին ընտրական մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում