13:42  ,  22 մայիսի, 2015

Դորտմունդի «Բորուսիան» ներկայացրել է հավանական մեկնարկային կազմը

Դորտմունդի «Բորուսիան» ներկայացրել է թիմի հավանական մեկնարկային կազմը Գերմանիայի առաջնության վերջին տուրի խաղում: Յուրգեն Կլոպի վերջին մրցակիցը Բունդեսլիգայում կլինի Բրեմենի «Վերդերը»:

«Բորուսիա». Վայդենֆելեր, Հումելս, Սոկրատիս, Շմելցեր, Դուրմ, Կել, Գյունդոգան, Մխիթարյան, Կամպլ, Ռոյս, Օբամեյանգ:

«Բորուսիա» - «Վերդեր» հանդիպումը տեղի կունենա մայիսի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին: Վերջին տուրից առաջ երկու թիմերն էլ ունեն 43 միավոր: «Բորուսիան» 7-րդն է, «Վերդերը»՝ 8-րդը:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս