13:10  ,  22 մայիսի, 2015

«Ռեալում» գտել են անհաջողությունների գլխավոր մեղավորին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ավարտվող մրցաշրջանում թիմի անհաջողությունների գլխավոր մեղավորին համարում է ֆիզիկական պատրաստության մարզիչ Ջովան Մաուրիին, հաղորդում է Marca-ն:

Արքայական ակումբում գարնանային հատվածի անբավարար արդյունքները պայմանավորում են խաղացողների ֆունկցիոնալ ցածր մակարդակով: Ակումբը պաշտոնանկ է արել Մաուրիին, անկախ թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետագա ճակատագրից:

«Ռեալը» մրցաշրջանը կավարտի առանց տիտղոսների (չհաշված աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը): Սպասվում է նաեւ գլխավոր մարզիչի փոփոխություն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում