12:09  ,  22 մայիսի, 2015

«Սպարտակն» առաջարկ է արել «Բավարիայի» նախկին մարզիչին

Մոսկվայի «Սպարտակը» բանակցում է Մյունխենի «Բավարիայի» եւ «Վոլֆսբուրգի» նախկին գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատի հետ, հաղորդում է Championat-ը՝ հղում անելով Sport.oe24.at-ին:

Ռուսական ակումբը գերմանացի մասնագետին առաջարկել է տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ: Ավելի վաղ 61-ամյա Մագատը բանակցել է «Ասուստրիայի» հետ եւ մոտ է եղել պայմանագիր կնքելուն, սակայն «Սպարտակից» առաջարկ ստանալուց հետո հետաձգել է որոշումը:

Մագատը 2004-2007 թվականներին «Բավարիայի» հետ դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն եւ գավաթակիր: «Վոլֆսբուրգը» նրա գլխավորությամբ Գերմանիայի չեմպիոն է եղել 2009-ին: Մագատի վերջին ակումբը անգլիական «Ֆուլհեմն» էր, որը դուրս մնաց Պրեմյեր լիգայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում