11:39  ,  22 մայիսի, 2015

ԱՊԼ. Մոուրինյոն եւ Ազարը լավագույնն են

Անգլիական Պրեմյեր լիգան մրցաշրջանի լավագուն մարզիչ է ճանաչել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին, որի գլխավորությամբ Լոնդոնի «Չելսին» հռչակվեց չեմպիոն:

Լավագույն մարզիչի հավակնորդների թվում էին նաեւ Ռոնալդ Կումանը («Սաութհեմփթոն»), Գարի Մոնկը («Սուոնսի»), Նայջել Պիրսոնը («Լեսթեր») եւ Արսեն Վենգերը («Արսենալ»):

ԱՊԼ-ի վարկածով, մրցաշրջանի լավագույն խաղացողը Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարն է: Նա հետ է թողել թիմակիցներ Ջոն Թերիին, Սեսկ Ֆաբրեգասին, Նեմանիա Մատիչին, Սերխիո Ագուերոյին («Մանչեսթեր Սիթի»), Դավիդ Դե Խեային («Մանչեսթեր Յունայթեդ»), Հարի Քեյնին («Տոտենհեմ») եւ Ալեքսիս Սանչեսին («Արսենալ»):

Ազարը լավագույնն էր ճանաչվել նաեւ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների եւ ֆուտբոլային թեմայով գրող լրագրողների ասոցիացիաների վարկածներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով