10:14  ,  22 մայիսի, 2015

Անգլիայի թիմի նախկին աստղը անօրինական գաղտնալսվելու համար կստանա 188 հազար ֆունտ

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Փոլ Գասկոյնը 188 հազար ֆունտ ստերլինգի փոխհատուցում կստանա Mirror Group Newspapers-ից՝ հեռախոսազրույցների անօրինական գաղտնալսման գործով, հաղորդում է BBC-ն:

Հետաքննության տվյալներով, Mirror Group-ը տասը տարի անօրինական հետեւել է Գասկոյնի եւ այլ հայտնի բրիտանացիների ձայնային փոստին՝ բացառիկ տեղեկություններ ստանալու եւ Mirror, Sunday Mirror եւ People պարբերականներում հրապարակելու նպատակով:

Mirror Group-ը բոլոր տուժածներին կվճարի ընդհանուր առմամբ 1.2 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս