10:42  ,  22 մայիսի, 2015

Ցորկ. Կլոպի հետ մենք գրեցինք ժամանակակից ֆուտբոլի հեքիաթ

«Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը դրվատանքի խոսքեր է ասել  գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, որը մայիսի 23-ին դորտմունդյան թիմի հետ վերջին հանդիպումը կանցկացնի Գերմանիայի առաջնությունում:

«Յոթ տարում մենք գրեցինք ժամանակակից ֆուտբոլի մի հեքիաթ, որի գլխավոր գործող անձը Կլոպն էր: Մենք շնորհակալ ենք Յուրգենին մեր ակումբին փոխանցած էներգիայի եւ էնտուզիազմի համար»,- Ցորկի խոսքը մեջբերում է dw.de-ն:

Կլոպի գլխավորությամբ «Բորուսիան» դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն եւ փոխչեմպիոն, գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր, հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Կլոպին «Բորուսիայում» կփոխարինի «Մայնցի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում