09:12  ,  22 մայիսի, 2015

Մխիթարյանն ու Իմոբիլեն զվարճանում են մարզմանը (ֆոտո)

«Բորուսիան» պատրաստվում է Բրեմենի «Վերդերի» դեմ Գերմանիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպմանը:

Յուրգեն Կլոպի թիմի հերթական մարզումն անցել է ուրախ մթնոլորտում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն բարձր տրամադրությամբ պատրաստվում են առաջիկա խաղին:

«Բորուսիա» - «Վերդեր» հանդիպումը տեղի կունենա մայիսի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին: Երկու թիմերն էլ վերջին տուրից առաջ ունեն 43 միավոր: «Բորուսիան» 7-րդն է, «Վերդերը»՝ 8-րդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով