00:43  ,  22 մայիսի, 2015

Marca-ի ընթերցողների մեծ մասը «Ռեալի» մարզիչի պաշտոնում նախընտրում է Կլոպին

Իսպանական Marca պարբերականի հարցման մասնակիցների մեծ մասը ցանկություն է հայտնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել գերմանացի Յուրգեն Կլոպին:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ: Նրանց 44 տոկոսը քվեարկել է Դորտմունդի «Բորուսիայից» հեռացող մասնագետի օգտին:

Երկրորդ տեղում է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Միչելը, որը հավաքել է 14.7 տոկոս: 52-ամյա Միչելը մարզչական կարիերան սկսել է 2005-ին եւ գլխավորել է «Ռայո Վալյեկանոն», «Ռեալի» երկրորդ թիմը, «Խետաֆեն», «Սեւիլիան» եւ հունական «Օլիմպիակոսը»:

«Սեւիլիայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ստացել է 10.8 տոկոս, Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը՝ 9 տոկոս, Ռաֆայել Բենիտեսը՝ 8.9 տոկոս, Զինեդին Զիդանը՝ 7.4 տոկոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում