17:07  ,  21 մայիսի, 2015

Մոսկվայի «Սպարտակի» նախագահը հեռանում է

Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր, տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Ֆեդունը հայտարարել է ակումբի կառավարումը պրոֆեսիոնալներին հանձնելու մասին:

«Ավարտվում է Ռուսաստանի 10-րդ առաջնությունը, ինչ գլխավորում եմ «Սպարտակի» տնօրենների խորհուրդը: Այս ընթացքում հաջողվել է ստեղծել ժողովրդական թիմի համար ամուր նյութական հիմք: Մենք ունենք երկրի լավագույն ստադիոնը: Մեր ակադեմիան օրինակելի է ամբողջ Արեւելյան Եվրոպայում: Ակումբն ունի ամուր ֆինանսական բազա:

Այս ընթացքում «Սպարտակը» հինգ անգամ դարձել է Ռուսաստանի փոխչեմպիոն, պարբերաբար հանդես է եկել Չեմպիոնների լիգայում եւ Եվրոպայի լիգայում: Սակայն այս արդյունքները չեն կարող բավարար համարվել երկրի ամենատիտղոսակիր ակումբի երկրպագուների համար: Հասկանում եմ, որ եկել է լիազորությունները պրոֆեսիոնալներին փոխանցելու ժամանակը: Գուցե, նրանք ավելի հաջողակ են եւ կոմպետենտ եւ ժողովրդական ակումբը կհասցնեն նոր տիտղոսների»,- ասվում է «Սպարտակի» պաշտոնական կայքում Ֆեդունի անունից հրապարակված ուղերձում:

Ակումբի ղեկավարման կառուցվածքում փոփոխությունների մասին լրացուցիչ մանրամասներ դեռ չկան:

Ֆեդունը «ԼՈւԿՕՅԼ» նավթային ընկերության փոխնախագահն է, անձնական կարողությունը գնահատվում է մոտ 7 միլիարդ դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում