01:18  ,  21 մայիսի, 2015

«Յուվենտուսն»՝ Իտալիայի գավաթակիր (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի չեմպիոնի տիտղոսին ավելացրեց նաեւ երկրի գավաթը: Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կայացած Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Յուվենտուսը» մրցեց մայրաքաղաքային «Լացիոյի» հետ եւ հաղթեց լրացուցիչ ժամանակում Ալեսանդրո Մատրիի խփած գոլի շնորհիվ: Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

Հիշեցնենք, որ Ալեգրիի գլխավորած թիմը նաեւ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ հունիսի 6-ին Բեռլինում կմրցի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ:

Իտալիայի Գավաթ, եզրափակիչ

«Յուվենտուս» - «Լացիո»՝ 2:1 (հիմնական ժամանակ՝ 1:1)

Ջորջո Կյելինի, 11, Ալեսանդրո Մատրի, 97 – Շտեֆան Ռադու, 4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով