22:48  ,  20 մայիսի, 2015

Խրիստո Ստոիչկով. «Բարսելոնան» երկու գնդակի առավելությամբ կհաղթի «Յուվենտուսին»

«Բարսելոնայի» նախկին խաղացող, 49-ամյա բուլղարացի Խրիստո Ստոիչկովը կանխատեսել է կատալոնական ակումբի հաղթականը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Իսպանիայի չեմպիոնների մրցակիցը կլինի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը»։

«Եզրափակիչում «Բարսելոնան» կհաղթի երկու գնդակի առավելությամբ, քանի որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստներն ավելի տաղանդավոր են։ Լուիս Էնրիկեն գերազանց է վերահսկում տրամադրությունները հանդերձարանում եւ խիստ է։ Նա ունի բնավորություն, ինչի շնորհիվ էլ նաեւ հրաշալի ֆուտբոլիստ էր։ Ինչ վերաբերում է Մեսիին, ապա նա այս աշխարհից չէ եւ միշտ կլինի լավագույնը։ Բայց պետք չէ մոռանալ, որ Մեսիի, Սուարեսի եւ Նեյմարի թիկունքում կան եւս ութ խաղացողներ»,- Ստոիչկովի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն։

Բուլղարիայի հավաքականի նախկին առաջատարը 1990-1995 թվականներին «Բարսելոնայի» հետ դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, եվրոպական չեմպիոնների գավաթակիր։

Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա» - «Յուվենտուս» եզրափակիչը հունիսի 6-ին է Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում