20:10  ,  20 մայիսի, 2015

Սեբաստիան Կելը կհեռանա «Բորուսիայից», կգան Տիլեմանսը եւ Գայսը

Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել բելգիական «Անդերլեխտի» կիսապաշտպան Յուր Տիլեմանսին։ Բելգիայի երիտասարդական հավաքականի 18-ամյա խաղացողը պետք է փոխարինի թիմի վետերան Սեբաստիան Կելին, որն ամռանը հեռանալու է ակումբից, հաղորդում է kicker-ը։ Գերմանիայի հավաքականի 35-ամյա նախկին խաղացողը «Բորուսիայում» հանդես է գալիս 2001 թվականից՝ դառնալով Գերմանիայի եռակի չեմպիոն, գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։

«Բորուսիայի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսապաշտպանությունը ցանկանում է համալրել նաեւ «Մայնցի» 21-ամյա խաղացող Յոհանես Գայսով։ Որոշ տվյալներով, նրա տրանսֆերն արդեն համաձայնեցված է։ Դորտմունդյան ակումբը կվճարի 10-15 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում