18:42  ,  20 մայիսի, 2015

Լեւոն Ջուլֆալակյան. Հավաքականի բոլոր մարզիչներն էլ կմեկնեն Բաքու

Մենք մեր մարզիկներին Բաքվում միայնակ չենք թողնի, մենք՝ մարզիչներս էլ ենք մեր տղաների հետ գնալու ենք Բաքու։ Մարզիկները մարտական են տրամադրված, բայց մինչեւ մրցումները դեռ շատ աշխատանք ունենք։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը։

Մայիսի 14-ին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարեց Բաքվի Խաղերում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի կազմը․ Ռոման Ամոյան (59 կգ քաշային կարգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Կարապետ Չալյան (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյան (85 կգ):

Հունահռոմեական ըմբիշները վեց երկրների հավաքականների հետ այս օրերին համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում։ Հավաքին մասնակցում են նաեւ Բաքվի Խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Ռոման Ամոյանը, Կարապետ Չալյանը եւ Մաքսիմ Մանուկյանը: Միհրան Հարությունյանը մարզվում է Մոսկվայում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով