22:16  ,  20 մայիսի, 2015

«Բավարիան» մտադիր է ուժեղացնել երկու դիրք

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ուժեղացնել երկու խաղային դիրք։ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է ձեռք բերել աջ պաշտպանի եւ պաշտպանական ոճի կիսապաշտպանի, հաղորդում է Bild-ը։

Սպասվում է, որ թիմից կհեռանան Կլաուդիո Պիսարոն եւ Միտչել Վայզերը։ Պաշտպան Դանտեն, ամենայն հավանականությամբ, կմնա Հոլգեր Բադշտուբերի վնասվածքի պատճառով։ «Բավարիան» կփորձի նաեւ գնել «Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին՝ վաճառելով հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենին։ Ստերլինգը «Լիվերպուլի» ղեկավարությանը հայտնել է, որ չի ցանկանում կարիերան շարունակել անգլիական թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում