13:48  ,  20 մայիսի, 2015

Միշել Պլատինին կժամանի Հայաստան

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մայիսի 21-ին մեկօրյա ոչ պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

Երեւանում ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը կհանդիպի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կլինի ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում: Երեկոյան ՀՖՖ նախագահի անունից կմատուցվի ընթրիք:

Մայիսի 21-ին՝ ժամը 17:00-ին, Պլատինին ֆուտբոլի ակադեմիայում կհանդիպի լրագրողների հետ, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում