09:43  ,  20 մայիսի, 2015

Կյելինի. Հիշաչարություն չունեմ Սուարեսի դեմ

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինին «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ պատմել է, որ զայրացած չէ կատալոնական ակումբի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուրաեսի վրա:

«Հիշաչարություն չունեմ Սուարեսի դեմ: Նրա դեմ կխաղամ այնպես, ինչպես Բենզեմայի, Մեսիի, Նեյմարի, Ռոնալդուի կամ Բեյլի»,- Կյելինիի խոսքը մեջբերում է «Յուվենտուսի» թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ Իտալիա – Ուրուգվայ ԱԱ-2014-ի խաղի ժամանակ Սուարեսը կծել է Կյելինիի ուսը, ինչի համար որակազրկվել էր 4 ամսով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում