20:45  ,  19 մայիսի, 2015

Պորտուգալիայի հավաքականը Երեւան ժամանելուց առաջ 4 օր կմարզվի Թբիլիսիում

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի թիմի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպմանը կպատրաստվի Վրաստանի մայրաքաղաքում։ Այդ մասին apsny-ին հայտնել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան։ Թիմը կմարզվի Թբիլիսիի Մեսխիի անվան ստադիոնում։

«Դեռ մարտին մեծ տեխնիկական խումբ էր ժամանել Թբիլիսի, ուսումնասիրել ստադիոնի, հյուրանոցային պայմանները եւ գոհ էին մնացել։ Առաջին մարզումն այստեղ պորտուգալացիները կանցկացնեն հունիսի 8-ին, չորս օր կմնան Թբիլիսիում եւ Երեւան կմեկնեն հունիսի 13-ին»,- ասել է Զվիադ Սիչինավան։

Հիշեցնենք, որ Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը հունիսի 13-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով