19:54  ,  18 մայիսի, 2015

«Ուրալը» հաղթեց «Դինամոյին», Մանուչարյանը փոխարինվեց

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալն» ընդունեց Մոսկվայի «Դինամոյին» եւ առավելության հասավ հանդիպման ավարտից երեք րոպե առաջ Սմոլովի խփած գոլի շնորհիվ՝ 2:1:

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը «Ուրալի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 59-րդ րոպեին:

Ռուսաստանի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Ուրալը» 27 միավորով 13-րդ տեղում է, «Դինամոն» ունի 48 միավոր եւ չորրորդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 28-րդ տուր

«Ուրալ» - «Դինամո»՝ 2:1

Խերսոն Ասեւեդո, 42, Ֆյոդոր Սմոլով, 87 - Ռոման Զոբնին, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում