16:50  ,  18 մայիսի, 2015

«Ուֆա» - «Զենիթ» խաղը պայմանավորվա՞ծ է եղել

Ֆուտբոլային գործակալ Ռուստամ Ռադջաբովը պատմել է, որ «Ուֆա» - «Զենիթ» (1:1) Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի խաղը պայմանավորված բնույթի է եղել: Նրա խոսքով՝ «Զենիթի» ղեկավարներն «Ուֆային» խոստացել է մեկ միավոր տալ, եթե Բաշկիրիայի թիմը համաձայնվի տնային խաղն անցկացնել պետերբուրգցիների խաղադաշտում:

«Երեկ «Ուֆա» - «Զենիթ» խաղից առաջ ընկերս զանգահարեց ինձ եւ ասաց, որ դա պայմանավորված հանդիպում է: Նա նշեց, որ եթե ցանկանում եմ գումար վաստակել, ապա խաղադրույք կատարեմ ոչ ոքիի վրա: «Զենիթը» պայմանավորվել էր մեկ միավոր տալ «Ուֆային», եթե նրանք համաձայնվեն խաղն անցկացնել Սանկտ Պետերբուրգում, որպեսզի տանտերերը չեմպիոնի տիտղոսն ապահովեն սեփական խաղադաշտում»,- գործակալի խոսքը մեջբերում է «Чемпионат.com»-ը:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում կայացած խաղում «Ուֆան» պատասխան գոլը խփեց 87-րդ րոպեին, իսկ «Զենիթն» առաջնության ավարտից 2 տուր առաջ ապահովեց առաջին տեղը՝ 5-րդ անգամ դառնալով Ռուսաստանի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս