16:21  ,  18 մայիսի, 2015

Սեզար Ռոմերո. Արժանիորեն գրավեցինք առաջին տեղը

Երեւանի «Փյունիկի» մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերոն Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Իհարկե, շատ ուրախ եմ այլ երկրի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Մենք կատարել ենք հսկայական աշխատանք եւ արժանիորեն գրավեցինք առաջին տեղը: Կարծում եմ՝ հաջողության հասանք ամբողջ թիմի աշխատասիրության եւ համառության շնորհիվ: Մեր առջեւ միշտ դրվել է չեմպիոնության խնդիր: Ունենք ուժեղ թիմ, որում շատ են երիտասարդ տաղանդները: Բացի այդ, մեր մարզիչն ունի հեղինակություն: Ի՞նչը կարող է լինել ավելի լավ»,- մեքսիկացի հարձակվողի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնությունում Սեզար Ռոմերոն խփել է 19 գոլ եւ 2 գնդակ է զիջում ռմբարկուների ցուցակը գլխավորող Ժան-Ժակ Բուգուհիին («Շիրակ»):

Ֆոտո՝ ՈւԵՖԱ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում